ԱՄՆ-ն թույլատրել է կենսականորեն անհրաժեշտ օգնության տրամադրումը
1229
Չորեքշաբթի, 29 հունվարի, 2025 թ., 12:50
![]() ԱՄՆ Պետդեպարտամենտը թույլատրել է կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրել այլ երկրներին՝ դեղորայքի, բժշկական ծառայությունների, սննդի, բնակարանային և կենցաղային ծախսերի աջակցության տեսքով։ «Այս բացառությունը չի տարածվում հղիության արհեստական ընդհատման, ընտանիքի պլանավորման համաժողովների, վարչական ծախսերի, գենդերային կամ գաղափարախոսական ծրագրերի կամ այլ գործունեության վրա, որը կապված չէ կյանքեր փրկելու հետ»,- ասվում է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ նախագահ Թրամփի հրամանով 90 օրով դադարեցվել է ԱՄՆ օգնության բոլոր ծրագրերն այլ երկրներին։ Պետքարտուղարության նախնական հրահանգը քննադատության էր արժանացել, քանի որ այն կարող է արգելափակել պատվաստանյութերի և սննդի բաշխումը կարիքավոր երկրներին: |

«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
10300:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
139Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
118Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
175Երեկ, 22:37
«Ադրբեջանի անկախության սահմանադրական ակտն՝ ընդդեմ Հայաստանի անկախության մասին հռչակագրի». Արա Զոհրաբյան (լուսանկար)
134Երեկ, 21:48
«Կարևոր է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության բովանդակային հատվածը». Վարդան Ոսկանյան
128Երեկ, 21:24
