Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 հունվարի, 2025 թ.

«Տասնյակ հազարավոր մարդիկ ստանում են ՀՀ նվազագույն աշխատավարձ՝ դասավանդելով բուհերում, դպրոցներում». Արթուր Գևորգյան

114
Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ., 18:36
«Տասնյակ հազարավոր մարդիկ ստանում են ՀՀ նվազագույն աշխատավարձ՝ դասավանդելով բուհերում, դպրոցներում». Արթուր Գևորգյան

Քանդակագործ Արթուր Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե Նիկոլն ասում է, որ միջին աշխատավարձն աճել է 70 տոկոսով, ապա ես, ով ունի ակադեմիական, ամբողջական կրթություն (12 տարի), 25 տարվա աշխատանքային ստաժ, ստանում եմ ՀՀ նվազագույնը։ Դրույքը՝ 80-120 հազար։ Իմ դեպքում՝ 80:
Անգլերեն գիտեմ, շարունակական կրթության գործընթացներին մասնակցում եմ։
Որտե՞ղ կամ ո՞վ է մեզ «քցում»։
Ի դեպ, իմ պես տասնյակ հազարավոր մարդիկ ստանում են ՀՀ նվազագույնը՝ դասավանդելով բուհերում, դպրոցներում, արտադպրոցական հիմնարկներում»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «2024թ. դեկտեմբերի արդյունքներով 2018թ. դեկտեմբերի համեմատությամբ Հայաստանում ստեղծվել է 189 հազար նոր աշխատատեղ: Միջին աշխատավարձն աճել է 156 հազար դրամով, կամ 70 տոկոսով»:

Աղբյուրը`   Արթուր Գևորգյան