«ՀՀ վարչապետը կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության պատմականորեն ապացուցված փաստը»․ ՌԴ հայերի միություն
![]() ՀՀ վարչապետը կասկածի տակ է դրել տասնյակ երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության պատմականորեն ապացուցված և դատապարտված փաստը՝ կոչ անելով «վերանայել այս հարցը և հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ»։ Այս մասին ասվում է Ռուսաստանի հայերի միության տարածած հայտարարության մեջ։ «Փաշինյանն ընտրեց Շվեյցարիան՝ որպես թուրքական նարատիվները քարոզելու հարթակ՝ այդկերպ ցույց տալով իր արհամարհական վերաբերմունքը մի պետության նկատմամբ, որտեղ Հայոց ցեղասպանության ժխտումը, ինչպես Հոլոքոստը, քրեական պատասխանատվության է ենթարկվում։ Ակնհայտ է, որ Փաշինյանը նպատակ ունի հանրությանը ներքաշել այս խայտառակ քննարկման մեջ՝ արժեզրկելու մեր արժեքներն ու ձեռքբերումները, պղծելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը, որոնք սրբադասվել են Հայ առաքելական եկեղեցու կողմից»,- նշված է կազմակերպության հայտարարության մեջ։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
