Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ.

«Լուկաշենկոն իր կառավարման 30 տարիների ընթացքում երբեք չի թույլատրել իրական մրցակցություն»․ Արման Բաբաջանյան

124
Երեկ, 10:06
«Լուկաշենկոն իր կառավարման 30 տարիների ընթացքում երբեք չի թույլատրել իրական մրցակցություն»․ Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր աշխարհի ամենաանմարդկային բռնապետություններից մեկում՝ Բելառուսում անցկացվում են նախագահական ընտրություններ: Լուկաշենկոն, իշխանության է արդեն 30 տարի և առաջադրվում է նախագահի պաշտոնում 7-րդ անգամ: Իր կառավարման ողջ ընթացքում նա երբեք չի թույլատրել իրական մրցակցություն, իսկ ընդդիմադիր բոլոր լուրջ թեկնածուները կամ ստիպված են եղել լքել երկիրը, կամ ենթարկվել են հետապնդման ու բանտարկվել, հաճախ՝ առանց նրանց վիճակի, ողջ լինելու վերաբերյալ հստակ տեղեկությունների:
Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները վերջին տարիներին լարված են եղել, չնայած երկու երկրներն էլ անդամակցում են միևնույն տնտեսական և ռազմաքաղաքական դաշինքներին:
Այսօր երեկոյան, ամենայն հավանականությամբ, Լուկաշենկոն կրկին կհռչակվի Բելառուսի նախագահ՝ ընտրական գործընթացի պայմաններում, որը միջազգային դիտորդների և անկախ փորձագետների նախնական գնահատմամբ չի համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին:
Հայաստանի իշխանությունները, անկախ ընտրությունների արդյունքներից, պարտավոր են մնալ իրենց հռչակած սկզբունքներին հավատարիմ, և որևէ մակարդակով շնորհավորական ոչ մի խոսք չպետք է ուղղեն:
Լուկաշենկոն ոչ միայն բռնապետական ռեժիմի պարագլուխ է, այլև բազմիցս իր հայտարարություններում ցուցաբերել է հայատյացություն: Նրա գործողությունները և քաղաքականությունը անհամատեղելի են Հայաստանի շահերի ու հայ ժողովրդի արժանապատվության հետ:
Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է շարունակի հիմնվել արժանապատվության, ինքնիշխանության և սկզբունքայնության վրա, և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդեպ որևէ դիվանագիտական քայլ չպետք է վտանգի այդ արժեքները»:

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան