Թրամփի սպառնալիքներից հետո Կոլոմբիայի նախագահն իր ինքնաթիռն է ուղարկում` արտաքսվածներին բերելու
![]() Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն իր ինքնաթիռը կուղարկի՝ ԱՄՆ-ից արտաքսված կոլումբիացիներին վերցնելու համար։ «Կոլումբիական կառավարությունը՝ նախագահ Գուստավո Պետրոյի գլխավորությամբ, նախագահական ինքնաթիռ է հատկացրել՝ նպաստելու հայրենակիցների արժանապատիվ վերադարձին, ովքեր այսօր առավոտյան պետք է ժամանեին երկիր արտաքսման թռիչքներով։ Այս միջոցը տուրք է արժանապատիվ պայմաններ երաշխավորելու՝ կառավարության հանձնառությանը»,- ասված է Կոլումբիայի նախագահի վարչակազմի մամուլի ծառայության՝ X սոցիալական ցանցի հայտարարության մեջ։ Մամուլի ծառայությունը հավելել է, որ Կոլումբիայի իշխանություններն ակտիվորեն բանակցում են Միացյալ Նահանգների հետ՝ համաձայնագրերի որոնման համար, որոնք կապահովեն «արտաքսման գործընթացում հայրենակիցների նկատմամբ հարգանքի և արժանապատիվ վերաբերմունքի պայմանները»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը Կոլումբիային սպառնացել էր խիստ պատժամիջոցներով: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
