Կիևը քննարկում է 100 օրում հակամարտությունը լուծելու ծրագիրը
![]() Եվրոպացի դիվանագետները և Կիևն ստացել են Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմը 100 օրում ավարտելու ժամանակացույց, որը կազմել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թիմը։ Այս մասին գրում է ուկրաինական «Ստրանա»-ն՝ չհստակեցնելով աղբյուրը։ Նշվում է, որ «պլանն» ամերիկացիները փոխանցել են եվրոպացի մի շարք դիվանագետների։ «Հիմք ընդունելով Մոսկվայի և Կիևի հետ Վաշինգթոնի հաղորդակցության արդյունքները, բանակցությունները կարող են կա՛մ դադարեցվել (եթե ընդհանուր եզրեր չգտնվեն), կա՛մ շարունակվել (եթե այդպիսի կետեր գտնվեն): Երկրորդ դեպքում տրամադրվում է հետևյալ հետագա ժամանակացույցը. Զելենսկին պետք է չեղյալ հայտարարի Պուտինի հետ բանակցություններն արգելող հրամանագիրը. 2025 թվականի փետրվար-մարտի առաջին կեսին առաջարկվում է հանդիպում անցկացնել Թրամփի, Զելենսկու և Պուտինի միջև (եռակողմ կամ երկու երկկողմ հանդիպումներ, կորոշվեն առանձին)։ Այնտեղ պետք է հաստատվեն խաղաղության ծրագրի հիմնական պարամետրերը, իսկ հետո համաձայնագրի վրա աշխատանքը շարունակվի հատուկ ներկայացուցիչների մակարդակով։ Մինչ բանակցությունները շարունակվում են և պայքարը շարունակվում է, Թրամփը չի արգելափակում Ուկրաինային ռազմական օգնություն ուղարկելը։ Առաջարկվում է 2025 թվականի ապրիլի 20-ից առաջնագծի ողջ երկայնքով զինադադար հայտարարել… 2025 թվականի ապրիլի վերջին նախատեսվում է, որ իր աշխատանքն սկսի Խաղաղության միջազգային կոնֆերանսը, որը կձևավորի Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիրը՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Գլոբալ հարավի, եվրոպական մի շարք երկրների միջնորդությամբ: Ապրիլի վերջին կսկսվի գերիների փոխանակումը «բոլորը բոլորի համար» բանաձևով։ Ակնկալվում է, որ մինչև մայիսի 9-ը Խաղաղության միջազգային կոնֆերանսը համաձայնեցված պարամետրերի հիման վրա հռչակագիր կհրապարակի Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին։ Մայիսի 9-ից հետո Ուկրաինային առաջարկվում է չերկարաձգել ռազմական դրության ռեժիմն ու զորահավաքը։ Օգոստոսի վերջին Ուկրաինայում տեղի կունենան նախագահական ընտրություններ, իսկ հոկտեմբերի վերջին՝ խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ»,- ասվում է հրապարակման մեջ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «100-օրյա խաղաղության ծրագրին»։ Նրա խոսքով, «100 օրվա ընթացքում խաղաղության պլաններ իրականում գոյություն չունեն»։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
