Grand Kartal հյուրանոցի սեփականատերը ողբերգական հրդեհի համար մեղադրում է անձնակազմին
![]() Grand Kartal հյուրանոցի սեփականատերը, որտեղ հունվարի 21-ի գիշերը հրդեհի հետևանքով զոհվել է 78 մարդ, միջադեպի համար մեղադրել է անձնակազմին՝ խոհարարին, էլեկտրիկներին և անվտանգության աշխատակիցներին, հայտնում է T24-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խնդիրներ են առաջացել հյուրանոցի հակահրդեհային ազդանշանային և ծխի վերահսկման համակարգերի, ինչպես նաև վթարային ելքերի հետ կապված։ Նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է ռեստորանի խոհանոցում։ Մահվան դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել շմոլ գազի թունավորման հետևանքով։ Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 15 մարդ, այդ թվում՝ խոհարար Ֆայսալ Յավերը, էլեկտրիկ Հուսեյն Օզերը և Grand Kartal հյուրանոցի սեփականատեր Հալիթ Էրգյուլը (լուսանկարում-խմբ.)։ Վերջինս ասել է, որ խոհարարը պատասխանատու է խոհանոցի էլեկտրական սարքերի համար, իսկ հյուրանոցի էլեկտրիկը պարտավոր էր ստուգել հրդեհային ազդանշանային կոճակները: Հյուրանոցի էլեկտրիկ Հուսեյն Օզերը հերքել է Էրգուլի մեղադրանքները և ասել, որ ինքը միայն կատարում է իրեն հանձնարարված պարտականությունները, և որ հրդեհային ազդանշանային և պաշտպանության համակարգերը կառավարվում են արտաքին կապալառուի կողմից: Օզերն ասել է, որ ինքը տեխնիկական տեղեկատվություն չունի այդ համակարգերի մասին, և որ համապատասխան մանրամասները հայտնի են հյուրանոցի ղեկավարությանը կամ տեխնիկական մենեջերին: Էրգյուլի խոսքով, մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հյուրանոցում կանոնավոր հրդեհային անվտանգության ստուգումներ է անցկացնում, վերջինը եղել է դեկտեմբերին, իսկ հյուրանոցում տարին երկու անգամ անցկացվում են հրդեհային վարժանքներ։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
