Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ.

«Փաշինյանը փաստորեն հայտարարում է, որ Սփյուռքը կապ չունի ՀՀ-ի հետ»․ Արա Պողոսյան

120
Երեկ, 16:30
«Փաշինյանը փաստորեն հայտարարում է, որ Սփյուռքը կապ չունի ՀՀ-ի հետ»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը փաստորեն հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը կապ չունի համահայկական օրակարգերի հետ։ Փաստորեն հայտարարում է, որ Սփյուռքը, որը ձևավորվել է Հայոց Ցեղասպանության հետևանքով, կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ։
Իհարկե, հիմա հատկապես նեոլիբերալ շրջանակները արդարացնելու համար կասեն՝ «բա ի՞նչ ասեր, ասեր գնում ենք Արարատը ազատագրե՞նք, որ Թուրքիան էլ պատերա՞զմ սկսի», բայց որևէ մեկը չի ասի, իսկ ո՞վ է ստիպում խոսել դրա մասին, ո՞վ է ստիպում հիմնարար օրակարգերի մասին խոսելու փոխարեն խոսել այնպիսի խնդիրների մասին, որոնց մասին խոսակցությունները պետք են այլ իրավիճակներում և այլ քաշային կարգում։
Խնդիրն այն է, որ Փաշինյանը այս ամենը անում է գիտակցված և նպատակադրված, օգտագործելով ժողովրդի պարտված և պատերազմից վախեցած վիճակը։
Այսպիսի խոսույթը թույլ է տալիս երբեմն մտածել, որ պարտված պատերազմը հենց Փաշինյանին էր անհրաժեշտ, որպեսզի իրագործի այն, ինչ անում է, շահարկելով վախի գործոնը։
Ի դեպ, Ալիևը շա՜տ խորը և համապարփակ թքած ունի ցանկացած պայմանավորվածության վրա...

Աղբյուրը`   Արա Պողոսյան