Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 հունվարի, 2025 թ.

«Այն, ինչ Թուրքիայի ու Ադրբեջանի համար հասանելի չի եղել, անում են Փաշինյանի միջոցով». Տիգրան Աբրահամյան

96
Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ., 11:18
«Այն, ինչ Թուրքիայի ու Ադրբեջանի համար հասանելի չի եղել, անում են Փաշինյանի միջոցով». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքիայի ու Ադրբեջանի պայքարը հայկական պետականության և հայ ժողովրդի դիմադրությունն ապահովող համակարգերի դեմ է:
Եվ այս համատեքստում պետք է դիտարկել իրենց շահերը սպասարկող Փաշինյանի ռեժիմի միջոցով հայկական ինքնությանը, պատմությանը, մշակույթին, Հայ Առաքելական Եկեղեցուն, պատմական հիշողությանն ու ժառանգությանը հասցվող հարվածները:
Նպատակը՝ հային զրկելն է իր արմատներից ու այն ամենից, ինչը նույնիսկ պետականության բացակայության պայմաններում մեզ թույլ է տվել գոյատևել, ինքնապահպանվել ու պայքարել:
Թուրքիան ու Ադրբեջանը կարողացել են հասնել 2018-ի իրենց ցանկալի փոփոխությանը, հետևողականորեն ջարդել մեր պետական ինստիտուտները, այս տարիներին թույլ չեն տվել իշխանության փոփոխություն, սակայն այն, ինչ իրենց համար հասանելի կամ իրականալի չի եղել՝ անում են Փաշինյանի միջոցով:
Հայոց Ցեղասպանության ուրացումը՝ անկախ նրանից, թե ինչ երանգներով կամ կոնտեքստում կներկայացվի, ասածիս մի բաղադրիչն է և որքան ուշ հանրային դիմադրությունը հաջողություն գրանցի, այնքան խորը մեր ներսի ու դրսի թշնամիները կներթափանցեն դեպի հայկական աշխարհ»: