«Միամիտ է մտածել, թե Փաշինյանը որևէ արտահերթի սցենար պատկերացնելու պարագայում հայտարարելու էր դրա մասին»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Պատկերացնո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվի, թե պատրաստվո՞ւմ է նա արտահերթ ընտրության, ու հնչի պատասխան՝ այո, ես պատրաստվում եմ արտահերթ ընտրության: Արտահերթ ընտրությունն արտահերթ է առաջին հերթին նրանով, որ դրա մասին չի հայտարարվում նախապես: Օրինակ, 2021 թվականի խորհրդարանի ընտրությունը արտահերթ համարելը կլինի ըստ էության խիստ պայմանական: Այն արտահերթ էր ֆորմալ առումով, իսկ դե ֆակտո՝ դա հերթական տրամաբանական ընտրություն էր, որովհետև նախորդից հետո արմատապես փոխվել էր իրավիճակ, և հետևաբար չէր կարող իրադրությունը մնալ նախորդ ընտրությանը բնորոշ ստատուս-քվոյով: Նույնը մեծ հաշվով վերաբերում է 2018-ի դեկտեմբերի ընտրությանը, որը ևս՝ ըստ էության նախապես հայտարարված արտահերթ էր: Հետևաբար, եթե մենք խոսում ենք իրապես արտահերթ ընտրության մասին, ապա այն չի կարող լինել վաղորոք հայտարարված: Այն պետք է հասունանա, պետք է ստեղծվի դրան բերող իրավիճակ, ընդ որում թե ներքին, թե արտաքին: Կամ, կլինի այնպես, ինչպես 2018-ին եւ 2021-ին: Այսինքն, կլինեն այնպիսի փոփոխություններ, որոնք հետո արդեն կպահանջեն ֆորմալացում արտահերթ ընտրական պրոցեսի միջոցով ձևավորվող նոր ստատուս-քվոյի տեսքով: Վերադառնալով սկիզբ, խիստ միամիտ է մտածել, թե Նիկոլ Փաշինյանը որևէ արտահերթի սցենար պատկերացնելու պարագայում հայտարարելու էր դրա մասին: Դա չի նշանակում, որ նա թաքցնում է ինչ որ սցենար, բայց աներկբա գնալու է արտահերթի: Ամենևին: Բայց, արտահերթի հնարավոր տարբերակի մասին դատել նրանով, թե՝ Փաշինյանը կպատասխանի այո կամ ոչ, կլինի շատ միամիտ: Իսկ նրա նախընտրական ռեժիմն ակնհայտ է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Հայ-ադրբեջանական գործընթացը հայտնվում է «անցումային փուլում»». Հակոբ Բադալյան
98Երեկ, 18:42«Եկել են տրասֆորմացիայի ենթարկելու մեր քաղաքակրթական կոդը»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
87Երեկ, 17:36«Ադրբեջանական ֆաշիզմ և հայկական փաշիզմ»․ «ՀայաՔվե»
85Երեկ, 17:18«Փաշինյանը փաստորեն հայտարարում է, որ Սփյուռքը կապ չունի ՀՀ-ի հետ»․ Արա Պողոսյան
79Երեկ, 16:30««Իրական Հայաստանի և խաղաղության» մասին ռազմավարությունը մեր էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր է»․ Իշխան Սաղաթելյան
92Երեկ, 16:06«Արարատ-Արագածի հակադրման քարոզչությունը Փաշինյանն իրականացնում է թուրքական պահանջների ներքո»․ Անդրանիկ Թևանյան
96Երեկ, 15:48