«Որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման հետևանքով կանցնի՞ Ադրբեջանին»․ հարց Նիկոլ Փաշինյանին
Հնարավո՞ր է արդյոք, որ սահմանազատման հետևանքով մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք՝ ճանապարհ կլինի, գազ կլինի, բարձունք կլինի, մնա Ադրբեջանին․ Հանրային հեռուստաընկերության եթերում, պատասխանելով այս հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Մեր որևէ ստրատեգիական ենթակառուցվածք սահմանազատման արդյունքում չի կարող մնալ ուրիշին: Սահմանազատման իմաստն այն է, որ միջազգայնորեն ճանաչված դե յուրե սահմանները գծի վրա, հողի վրա արտահայտվեն: Հասկանո՞ւմ եք, Ձեր ասածը ընդհանրապես հակոտնյա է սահմանազատում գաղափարից»: «Եթե սահմանազատման հանձնաժողովները կգան եզրակացության, կասենք՝ ժողովո՛ւրդ ջան, այս տարածքը դե յուրե մի երկրի տարածքում է, բայց սահմանազատման հանձնաժողովները եկել են ըմբռնման, որ կարելի է այս տարածքը փոխանակել այս տարածքի հետ։ Հանձնաժողովները կարո՞ղ են դա անել, ո՛չ, չեն կարող դա անել, կարո՞ղ են առաջարկել, տեսականորեն՝ այո։ Ես հիմա միանգամից ասեմ, որ հիմա այդպիսի թեմա չկա, չի քննարկվել ոչ մի անգամ, բայց եթե այդպիսի վիճակ կծագի, նախ Կառավարությունը եթե ընդունելի համարի, պետք է գա ժողովրդի մոտ, ասի՝ ժողովո՛ւրդ այսպիսի տարբերակ կա, գնա՞նք այս տարբերակով, թե՞ չգնանք: Ժողովուրդը կորոշի՝ գնանք, թե չգնանք»,- հավելեց վարչապետը։ |
«Հայ-ադրբեջանական գործընթացը հայտնվում է «անցումային փուլում»». Հակոբ Բադալյան
98Երեկ, 18:42«Եկել են տրասֆորմացիայի ենթարկելու մեր քաղաքակրթական կոդը»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
87Երեկ, 17:36«Ադրբեջանական ֆաշիզմ և հայկական փաշիզմ»․ «ՀայաՔվե»
85Երեկ, 17:18«Փաշինյանը փաստորեն հայտարարում է, որ Սփյուռքը կապ չունի ՀՀ-ի հետ»․ Արա Պողոսյան
79Երեկ, 16:30««Իրական Հայաստանի և խաղաղության» մասին ռազմավարությունը մեր էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր է»․ Իշխան Սաղաթելյան
92Երեկ, 16:06«Արարատ-Արագածի հակադրման քարոզչությունը Փաշինյանն իրականացնում է թուրքական պահանջների ներքո»․ Անդրանիկ Թևանյան
96Երեկ, 15:48