Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ.

«Հոգեներգործուն միջոցներ են կիրառում՝ էսկալացիաներ հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզելու համար»․ Նիկոլ Փաշինյանը՝ հայ գերիների մասին

122
Շաբաթ, 25 հունվարի, 2025 թ., 23:30
«Հոգեներգործուն միջոցներ են կիրառում՝ էսկալացիաներ հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզելու համար»․ Նիկոլ Փաշինյանը՝ հայ գերիների մասին

Անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին, ըստ որոնց՝ ոչինչ չի արվում հայ գերիներին վերադարձնելու համար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց․ «Բաքվում գտնվող հայերից որևէ մեկին ես իմ քաղաքական հակառակորդը չեմ համարում»։

«Ընդհակառակը, այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է տարածաշրջանում էսկալացիա հրահրելու համար։

Մենք հետախուզական տվյալներ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն․․․ Այդ դատավարությունը օգտագործվելու է ՀՀ դեմ»,- ընդգծեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հայ գերիների և Բաքվում ընթացող դատավարության մասին