Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ.

«էլեկտրոնային ստորագրության ստացման համար նախատեսված վճարները կչեղարկվեն»․ Նիկոլ Փաշինյան

124
Շաբաթ, 25 հունվարի, 2025 թ., 22:54
«էլեկտրոնային ստորագրության ստացման համար նախատեսված վճարները կչեղարկվեն»․ Նիկոլ Փաշինյան

էլեկտրոնային ստորագրության ստացման համար նախատեսված վճարները (3000 դրամները) կչեղարկվեն։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրի գործընթացին։

«Մարդը պետք է հասկանա, որ ներդրում է անում իր հետագա կյանքի կազմակերպման համար, քանի որ 21-րդ դարում արդեն առանց նույնականացման քարտի հնարավոր չի լինելու արդյունավետ գործունեություն ծավալել, 2025-ի վերջին, 2026-ի սկզբին մենք արդեն թվայնացման բավական մեծ հատված իրականացրած ենք լինելու»։