«Զենք գնելը Արարատ լեռան, պատմական Հայաստանի հետ կապելը վտանգավոր, կեղծ դիսկուրս է»․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը վտանգավոր, մոլորեցնող, կեղծ դիսկուս է բացել: Ամեն անգամ Նիկոլ Փաշինյանի ասածը կարդալիս (նայելու, լսելու համար նյարդերս չեն հերիքում) մտածում եմ, թե ո՞ւմ օրակարգն է ինքը ներկայացնում՝ դրսից իրեն թելադրվա՞ծ, թե՞ սեփական ուղեղի ոչ տրամաբանական արգասիքը։ Հայաստանի պաշտպանության համար զենք գնելը Արարատ լեռան, պատմական Հայաստանի հետ նրա կապելը վտանգավոր մոլորեցնող, կեղծ դիսկուրս է։ Զենք վաճառող երկրները սեփական շահն ունեն, պետք է աշխատել մեր և իրենց շահերի համադրման ուղղությամբ։ Փաշինյանի այն հայտարարությունը, թե տարիներ շարունակ Հայաստանին վաճառել և նվիրել են զենքեր, որոնք դեն նետելու ենթակա էին, պետք է դառնա քրեական վարույթ նախաձեռնելու հիմք, անպետք զենքերն ընդունած զինվորական պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Եթե դա չարվի, կմտածեմ, որ ասվածը Նիկոլ Փաշինյանի հերթական անհիմն հայտարարությունն է։ Զենք գնելու ցանկություն ունեցողներն անաղմուկ կերպով այն անում են, դրա համար զանազան հնարներ գտնում, նման ցանկություն չունեցողները Նիկոլ Փաշինյանի նման մահանա են հնարում»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
«Հայ-ադրբեջանական գործընթացը հայտնվում է «անցումային փուլում»». Հակոբ Բադալյան
98Երեկ, 18:42«Եկել են տրասֆորմացիայի ենթարկելու մեր քաղաքակրթական կոդը»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
87Երեկ, 17:36«Ադրբեջանական ֆաշիզմ և հայկական փաշիզմ»․ «ՀայաՔվե»
85Երեկ, 17:18«Փաշինյանը փաստորեն հայտարարում է, որ Սփյուռքը կապ չունի ՀՀ-ի հետ»․ Արա Պողոսյան
79Երեկ, 16:30««Իրական Հայաստանի և խաղաղության» մասին ռազմավարությունը մեր էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր է»․ Իշխան Սաղաթելյան
92Երեկ, 16:06«Արարատ-Արագածի հակադրման քարոզչությունը Փաշինյանն իրականացնում է թուրքական պահանջների ներքո»․ Անդրանիկ Թևանյան
96Երեկ, 15:48