Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ.

«ՀՀ վատագույն ՄԻՊ-ը իրեն թույլ է տվել քրեական պատասխանատվությամբ սպառնալ ընդդիմադիր պատգամավորին»․ Ռուբեն Մելիքյան

128
Շաբաթ, 25 հունվարի, 2025 թ., 20:37
«ՀՀ վատագույն ՄԻՊ-ը իրեն թույլ է տվել քրեական պատասխանատվությամբ սպառնալ ընդդիմադիր պատգամավորին»․ Ռուբեն Մելիքյան

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ ՄԻՊ-ի բարձր դիրքը զբաղեցնող անձն իրեն թույլ է տվել քրեական պատասխանատվությամբ սպառնալ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։
Ես բազմիցս առիթ ունեցել եմ գնահատական տալ նշված անձի գործունեությանը՝ նրան համարելով ՀՀ պատմության վատագույն ՄԻՊ-ը։ Ցավոք, տիկինը պարբերաբար ապացուցում է տվածս գնահատականի ճշմարտացիությունը»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան