Ռուսաստանի և Կատարի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Կատարի արտգործնախարար Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ, որի ընթացքում քննարկել են Սիրիայում իրավիճակը և այն կայունացնելու ջանքերը։ Այս մասին հայտնել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ մտքերի փոխանակության ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակին։ Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները աջակցություն են հայտնել այդ երկրի ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության պահպանման հարցում։ Կողմերն ընդգծել են միջազգային լայն աջակցության կարևորությունը՝ Սիրիայում իրավիճակի արագ կայունացմանը և դրա վերականգնմանը համապարփակ հետհակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում՝ ի շահ բոլոր սիրիացիների՝ անկախ նրանց քաղաքական համոզմունքներից և էթնո-դավանական պատկանելությունից»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։ |
«Հայ-ադրբեջանական գործընթացը հայտնվում է «անցումային փուլում»». Հակոբ Բադալյան
98Երեկ, 18:42«Եկել են տրասֆորմացիայի ենթարկելու մեր քաղաքակրթական կոդը»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
87Երեկ, 17:36«Ադրբեջանական ֆաշիզմ և հայկական փաշիզմ»․ «ՀայաՔվե»
85Երեկ, 17:18«Փաշինյանը փաստորեն հայտարարում է, որ Սփյուռքը կապ չունի ՀՀ-ի հետ»․ Արա Պողոսյան
79Երեկ, 16:30««Իրական Հայաստանի և խաղաղության» մասին ռազմավարությունը մեր էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր է»․ Իշխան Սաղաթելյան
92Երեկ, 16:06«Արարատ-Արագածի հակադրման քարոզչությունը Փաշինյանն իրականացնում է թուրքական պահանջների ներքո»․ Անդրանիկ Թևանյան
96Երեկ, 15:48