Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ.

«Իրանի և Ադրբեջանի միջև շարունակվում են դիվանագիտական կրակոցները»․ Կարեն Հովհաննիսյան

139
Երեկ, 03:06
«Իրանի և Ադրբեջանի միջև շարունակվում են դիվանագիտական կրակոցները»․ Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «2024թ-ի աշնանը Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժություն գլխագիրը կրող լուրը մեծ իրարանցում և տարակուսանք առաջարցերց լայն հանրության մեջ։
Այդ ժամանակ, ինչպես միշտ, շատերին միայն վերնագիրն էր հետաքրքիր, այլ ոչ թե բուն նյութը։
Առիթ ունեցել եմ իմ հարցազրույցներում անդրադառնալ դրան։ Իրան-Ադրբեջան զորավարժությունը այն ավանդական համատեղ զորավարժությունը չէր, որը մենք գիտենք։ Համատեղ զորավարժություն է համարվում նաև այն, որ միաժամանակ երկու երկրների զորքերը անցկանցում են զորավարժություն առանց միմյանց հետ անմիջական համագործակցության, անմիջական կոնտակտի։ Ավելի պարզ ասած՝ ամեն մեկն իր տարածքում է իրականացնում զորավարժություն, բայց համագործակցում են հրամանտարաշտաբային կենտրոնները, կառավարման կենտրոնները։ Մեկը մյուսին ինֆորմացիա են փոխանցում, թե ով որ ուղղությամբ է շարժվում, ինչ գործողություններ է կատարում, որպեսզի պայմանական հակառակորդին վնասազերծեն իրենց սինխորն գործողություններով։ Ահա այդպիսին էր այդ զորավարժությունը, որով Իրանը մեծ հաշվով պատկերացում կազմեց, թե ինչ մակարդակի կառավարում ունեն ադրբեջանական զորեքերը։
Արդնե 2025թ․-ի հունվարի կեսերից Իրան-ադրբեջանական սառը հակամարտությունը կրկին տաքացավ, դեռ դիվանագիտական մակարդակներում։ Ադրբեջանը շարունակում է ինչպես իրանամետ ադրբեջանցիներին հետապնդել, այնպես էլ հենց իրանցիներին, ովքեր տարբեր կթրական ծրագրերով գտնվում են Ադրբեջանում։ Ադրբեջանը նույնիսկ որոշում է կայացրել վտարել իրանցի ուսանողներին, ինչից հետո սկսվել է դիվանագիտական կրակոցները։ Այսօր արդեն Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Բաքվում Իրանի դեսպանատանը իրանական ԶԼՄ-ներում հակաադարբեջանական տրամադրությունների արշավին։ Այս բողոքի նոտան հետևել է Իրանի բողոքի նոտային Ադրբեջանի դեսպանատանը, որով ոչ միայն հակաիրանական քարոզչության մասով էին մտահագություն հայտնում, այլ ընդհանրապես Իրանի քաղաքացիների և իրանամետ գործիչների նկատմամբ վերաբերմունքի։
Իսկ ինչո՞ւ խոսեցի Իրան-Ադրբեջանական համատեղ զորավարժության նրբության մասին, որպեսզի ակնհայտ լինի, թե ինչպիսի պետություն է Իրանը, և թե ինչպես կարող է պրակտիկ, ավելի ճշգրիտ տեղեկատվություն ունենալ իր հակառակորդ պետության բանակի հնարավորությունների, առավելությունների և թերությունների մասին․․․»։