Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 15 փետրվարի, 2025 թ.

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի

120
Երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ., 10:18
ՔՊ-ն նոր պատգամավոր ունի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 18-ին ստացել է ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի՝ լիազորությունները դադարելու վերաբերյալ արձանագրությունը։

ԿԸՀ-ն դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է նույն կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Ջուլիետա Հովսեփի Ազարյանին։
Վերջինս այսօր հերթական նստաշրջանի մեկնարկին երդվեց։