«Ես որևիցե խորհրդի կազմում չկամ, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն»․ Միքայել Սրբազան
Երեկ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժի ստեղծման գործընթացի մեկնարկի մասին՝ հրապարակելով իր լուսանկարը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի հետ։ Այս առիթով պարզաբանում է տվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը․ «Ես որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել։ Ինձ դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն, հոգևոր խորհրդատուն, ես էլ ասել եմ՝ խնդրեմ, սիրով։ Այդքան բան։ Ես որևիցե խորհրդի կազմում չկամ, չեմ կարող լինել։ Ի բնե իմ հանգամանքից և ծառայությունից ելնելով որևէ խորհրդի կազմում լինել չեմ կարող, բայց նմանատիպ բազմաթիվ խորհուրդներ կարող եմ օգնել, օժանդակել իմ հոգևոր խոսքով, հոգևոր խորհրդատվությամբ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ ընդգծելով. «Ես որևէ մեկին չեմ միացել, ընդհակառակը՝ իրենք են ինձ միացել։ Իրենք ասել են, որ կիսում են իմ համոզումները, իմ ելույթները լսում են, համաձայն են իմ ասածների հետ, խնդրում են իմ՝ աջակցություն չասեմ, սատարում էլ չասեմ, խնդրում են իմ հոգևոր օժանդակությունը, հոգևոր խորհրդատվությունը։ Ես էլ ասել եմ՝ սիրով, եթե կարող եմ օգտակար լինել, կլինեմ։ Այդ Ազգ-Բանակ-Եկեղեցի կոնցեպտի իրականացման մեջ պատրաստ եմ օգտակար լինել, բայց որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ»։ Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման՝ ընդհատակ անցնելուն, հարցին՝ ի վերջո, հնարավոր է, որ հոգևոր առաջնորդությամբ կամ հոգևոր խորհրդատվությամբ հնարավոր կլինի հանրությանը սթափեցնել՝ Միքայել Սրբազանը պատասխանել է․ «Չգիտեմ՝ հնարավոր կլինի, թե ոչ, բայց փորձում ենք։ Մարդիկ ուզում են ինչ-որ բան արած լինել, մենք չենք խանգարում, փորձում ենք օգտակար լինել։ Այդքան բան։ Չեմ կարող ասել՝ կհաջողվի, թե՝ ոչ։ Չի կարելի միանշանակ ենթադրել, որ հաջողություն կլինի»։
|
«Պետությունը զավթած վարչախումբը մատը մատին չի խփում Բաքվի հանդեպ սանկցիաներ կիրառելու ուղղությամբ»․ Մենուա Սողոմոնյան
9500:42«Այլանդակ ազգակործանները հասան իրենց հերթական նպատակին»․ Էդգար Ղազարյան
9900:24«Տնային կալանքն ու «Եռաբլուր» այցելելն անհնարին դարձնելը աբսուրդ է»․ Սերգեյ Հարությունյան
101Երեկ, 23:30«Անընդունելի են Ռուսաստանից հնչող՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հրավերները»․ Սոնա Ղազարյան (տեսանյութ)
112Երեկ, 23:06Հրապարակվել են այսօրվա դատավարության լուսանկարները (լուսանկար)
163Երեկ, 21:12«Իշխանությունը և ընդդիմությունը վաղուց պետք է պաշտոնանկ արված լինեին»․ Ոսկան Սարգսյան
114Երեկ, 21:06