Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

Ֆիդանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան

698
Ուրբաթ, 17 հունվարի, 2025 թ., 15:18
Ֆիդանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։

Ինչպես հաղորդում է Ստամբուլում APA-ի թղթակիցը, այս մասին հայտնում է թուրքական մամուլը։

Ակնկալվում է, որ Թուրքիայի արտգործնախարարն իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մտքեր կփոխանակի տարածաշրջանային և գլոբալ հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման, Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։

Այցի ընթացքում ԱԳ նախարարին կընդունի նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։