Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ շինծու դատավարության ընթացքում մեղադրանքը կպաշտպանի 6 դատախազ
Ադրբեջանում ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող հայերի կեղծ դատավարության ժամանակ, այսպես կոչված, պետական մեղադրանքը պաշտպանում է վեց դատախազ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ «Գլխավոր դատախազ Քամրան Ալիևի համապատասխան կարգադրությամբ ստեղծվել է դատախազության աշխատակիցների խումբ, որը կպաշտպանի Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի, Դավիթ Ալահվերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի և Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերով պետական մեղադրանքը»,- ասված է Ադրբեջանի դատախազության հաղորդագրության մեջ։ Պետական մեղադրող կողմը ներկայացված է վեց դատախազով, հայտնում է Մինվալը՝ Վուսալ Ալիևը, Թուգայ Ռահիմլին, Նասիր Բայրամովը, Ֆուադ Մուսաևը, Վյուսալ Աբդուլաևը, Տարանա Մամեդովան։ |
«ՀՀ վարչապետի անձնական բանակը լիազորված կլինի անմիջապես զենք կիրառելու»․ Ալեն Ղևոնդյան
2600:48Մեծ Բրիտանիան ցանկանում է գլխավորել Ուկրաինա ուղարկվելիք խաղաղապահ առաքելությունը
5000:43100-ամյա գործընկերություն Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև. հայտնի են համաձայնագրի մանրամասները
4900:30Ռուբեն Վարդանյանը հրատապ ուղերձ է հղել
182Երեկ, 19:31«Նիկոլն ակնարկում է, որ կառավարությունում անհամապատասխան որակներով մարդիկ են»․ Վիտալի Մանգասարյան
89Երեկ, 19:18«Վիզաների ազատականացման հարցը տեղափոխվել է գործնական փուլ»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
80Երեկ, 19:12