Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.

«Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով»․ ԱՊԱ

147
Ուրբաթ, 17 հունվարի, 2025 թ., 15:00
«Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով»․ ԱՊԱ

Այս պահին Բաքվում ընթանում է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով առաջին դատական նիստը։ Գործը քննվում է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Ադրբեջանական APA պետական գործակալությունը գրում է, որ 2548 դրվագով հավաքագրված ապացույցների հիման վրա՝ գործով մեղադրյալներ են ներգրավված «ՀՀ զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների և ապօրինի զինված կազմավորումների մեջ մեղադրվող» 15 անձինք։

Վերոնշյալ անձանց գործը քննվում է մեկ վարույթում, իսկ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Ռուբեն Վարդանյանի դատավարությունը ևս քննվելու է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։