«Այս դատավարությունը ցույց է տալու Հայաստանի և Ադրբեջանի ռեժիմների միասնականությունը»․ Նարեկ Գալստյան
Լրագրող, «24Նյուզ»-ւ տնօրեն Նարեկ ԳԱլստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Բաքվում մեկնարկում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվի պրոպագանդիստական շոուն։ Ու այնտեղ այսօր չեն դատվում Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Մանուկյանը, Ռուբեն Վարդանյանն ու այլ արցախցիներ, այնտեղ այսօր դատվում է հայ ժողովրդի հավաքական պատիվն ու արժանապատվությունը։ Ընդ որում, դատվում է Հայաստանի կոլաբորացիոնիստական ռեժիմի լուռ անգործության, եթե չասեմ թողտվության պայմաններում։ Այս շոուն օգտագործվելու է հավասարաչափ և՛ Բաքվում, և՛ ՔՊ-ական ագիտպրոպի կողմից՝ ռոմանբաղդասարյանները ձեզ վկա։ Այս դատավարությունը ցույց է տալու Հայաստանի և Ադրբեջանի ռեժիմների միասնականությունն Արցախին ու հայ ժողովրդին նսեմացնելու հարցում։ Արցախցիների ակցիան պետք է ընթանար կառավարության շենքի դիմաց, որովհետև այնտեղ նստած մարդու մեղքով է նաև, որ մենք այս հավաքական խայտառակությունն ենք «վայելում»։ Աշխարհը մատը մատին չի տա մերոնց ազատ արձակելու հարցում, եթե այդ գործում ոչինչ չի անում Հայաստանի կոլաբորացիոնիստական ռեժիմը։ Աղբյուրը` Նարեկ Գալստյան |
«ՀՀ վարչապետի անձնական բանակը լիազորված կլինի անմիջապես զենք կիրառելու»․ Ալեն Ղևոնդյան
2600:48Մեծ Բրիտանիան ցանկանում է գլխավորել Ուկրաինա ուղարկվելիք խաղաղապահ առաքելությունը
5000:43100-ամյա գործընկերություն Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև. հայտնի են համաձայնագրի մանրամասները
4900:30Ռուբեն Վարդանյանը հրատապ ուղերձ է հղել
182Երեկ, 19:31«Նիկոլն ակնարկում է, որ կառավարությունում անհամապատասխան որակներով մարդիկ են»․ Վիտալի Մանգասարյան
89Երեկ, 19:18«Վիզաների ազատականացման հարցը տեղափոխվել է գործնական փուլ»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
80Երեկ, 19:12