Բայդենը Գազայում հրադադարի վերաբերյալ ուղերձ է տարածել
![]() Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլը կտևի վեց շաբաթ, որի ընթացքում կսկսվի պատանդների ազատ արձակման և անկլավից իսրայելական զորքերի դուրսբերման գործընթացը։ Այս մասին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է հատուկ ուղերձի ժամանակ։ «Առաջին փուլը կտևի վեց շաբաթ: Այն ներառում է ամբողջական և վերջնական զինադադար, իսրայելական զորքերի դուրսբերում Գազայի բոլոր բնակեցված շրջաններից և մի շարք պատանդների ազատ արձակում ՀԱՄԱՍ-ի կողմից՝ ներառյալ կանայք, ծերերը և վիրավորները»,- ասել է Բայդենը: Ըստ Բայդենի, երկրորդ փուլը ներառում է բոլոր պատանդների ազատման և զորքերի դուրսբերման գործընթացի ավարտը, իսկ երրորդ փուլի իրականացման ընթացքում զոհված պատանդների աճյունները կվերադարձվեն իրենց ընտանիքներին, որից հետո կսկսվի անկլավի վերականգնման գործընթացը։ Հրադադարը կգործի բոլոր երեք փուլերում։ |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
