Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 հունվարի, 2025 թ.

«Վարույթ իրականացնող մարմինները գործում են քաղաքական իշխանության նպատակահարմարությունից ելնելով». Նինա Կարապետյանց

191
Երկուշաբթի, 06 հունվարի, 2025 թ., 13:18
«Վարույթ իրականացնող մարմինները գործում են քաղաքական իշխանության նպատակահարմարությունից ելնելով». Նինա Կարապետյանց

«Եթե 2018թ-ից հետո մենք ունեինք իրավիճակ, որ գրեթե անսահմանափակ, առանց որևէ խոչընդոտների, առանց բռնության և հետապնդումների մարդիկ կարող էին իրականացնել իրենց խաղաղ հավաքների հետ կապված բոլոր իրավունքները, ապա 2020-ից հետո կարելի է ասել, որ ամեն հաջորդ տարին շատ ավելի անհաջող էր՝ բռնություններով լի»,- «Ֆակտոր»-ի եթերում հայտնել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը: Իրավապաշտպանի խոսքով՝ ոչ թե ոստիկանությունը չի համապատասխանում մեր ուզած չափանիշներին, այլ քաղաքական իշխանության նպատակահարմարությունից ելնելով, արված հայտարարություններն ու կոչերը, բաց և փակ միջամտությունները բերում են այն բոլոր բռնություններին ու հետապնդումներին, որոնց մենք ականատես ենք լինում: «Քաղաքական իշխանության նպատակահարմարությունից ելնելով գործողություններ են կատարում նաև վարույթ իրականացնող բոլոր մարմինները՝ դատախազությունը, քննչական մարմինները»,- նշել է Կարապետյանցը և, անդրադառնալով ՀՀ-ում իրականացվող հավաքներին ու ուժային մարմինների գործողություններին՝ այդ հավաքի մասնակիցների նկատմամբ, ընդգծել. «Մենք ունենք միջազգային պարտավորություններ տարբեր ոլորտներում՝ սկսած խաղաղ հավաքները կարգավորող իրավունքներից, վերջացրած ընթացակարգերով, որոնք կիրառելի պետք է լինեն ՀՀ-ում: Եվ ըստ ներպետական և միջպետական մեր պարտավորությունների, մեր ոստիկանությունը պարտավոր է ոչ թե համատարած բոլորի՝ ներառյալ լրագրողների և խաղաղ, ոչնչի հետ կապ չունեցող մարդկանց վրա ձայնալուսային կամ այլ միջոցներ օգտագործի, այլ ուղղակի նեյտրալիզացնի այն մարդկանց, ովքեր խախտում են կանոնները: Մարդը պետք է հնարավորություն ունենա խաղաղ հավաք անելու, և եթե անգամ ինչ-որ էտապում խաղաղ չի լինում հավաքը, ուժը, որը պետք է կիրառվի, պետք է լինի համաչափ և օրինական»:

«Քաղաքական իշխանության հայտարարություններն ու կոչերը բերում են բռնությունների». Նինբա Կարապետյանց