Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 հունվարի, 2025 թ.

«Եթե դեռ չես մեռել կամ չես գժվել այս իրականության մեջ, ուրեմն՝ հերո՞ս ես»․ Լաուրա Բաղդասարյան

233
Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ., 16:18
«Եթե դեռ չես մեռել կամ չես գժվել այս իրականության մեջ, ուրեմն՝ հերո՞ս ես»․ Լաուրա Բաղդասարյան

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր հունվարի 4-ն է։ Առավոտյան մոտ 10.10-ին ՀՀ վարչապետը չգիտեմ քաղաքական, թե սոցիալ-հոգեբանական, թե ուրիշ ինչ պատճառ-նկատառումներով ՖԲ-յան իր հարթակում հանդես է եկել «հերոսության առօրեականացման մասին» «թեզով»։
Չխորանալով այս ելույթի մանրամասների ու քաղաքական, սոցիալ-հոգեբանական, քարոզչական ու ուրիշ վտանգավոր այլ եզրերի մեջ՝ ՀԻՇԵՑՆԵՄ, որ սոփեստությունը հին հունական տեսություն է, բառացի թարգմանած նշանակում է խորամանկ հորինվածք (σοφιστής, σόφισμα), որը հենվում է խորքում լավ քողարկված տրամաբանական սխալի վրա, թակարդի վրա։
Միայն մի բան ասեմ ու վերջ։ Եթե ըստ վարչապետի պետք է հերոսականացվի ամեն ինչ, սկսած ամեն օր աշխատելը, տարբեր քաղաքացիական ու հանրային այլ պարտականություններ կատարելը, ուրեմն ինքը՝ վարչապետը շատ վատ մենեջեր է։ Քանի որ սովորաբար ամուր ու ճիշտ գործող պետության մեջ սովորական մարդիկ չպետք է ունենան ամեն ինչը հերոսաբար հաղթահարելու զգացողություն ու անհրաժեշտություն, այլ ապրեն սովորական, ստաբիլ, ոչ միայն առաջիկա 24 ժամը, այլև մի քանի տարին պլանավորելու հնարավորություն։ Սովորական հնարավորություն, ինչպես որ թթվածնի ներկայությունն ու կարեւորությունը մարդ զգում է այն ժամանակ, երբ զրկվում է դրանից։
Թե չէ ստացվում է սոփեստության ամենատարածված օրինակի նման (եթե եղջյուր չունես, որւեմն ոչ թե եղջերու ես, այլ մարդ)։
Եթե դեռ չես մեռել կամ չես գժվել այս իրականության մեջ, ուրեմն՝ հերո՞ս ես։ Սրան հաստատորեն այո ասողները, իհարկե, մասամբ ճիշտ են։ Բայց հո դա չէ ամբողջ ճշմարտությունը։
Այսքանը»։