Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 հունվարի, 2025 թ.

«Պատերազմը դադարեցնելու համար մեզ անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ` ոչ միայն թղթի վրա». Զելենսկի

405
Երկուշաբթի, 06 հունվարի, 2025 թ., 12:36
«Պատերազմը դադարեցնելու համար մեզ անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ` ոչ միայն թղթի վրա». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեք ժամանոց հարցազրույց է տվել ամերիկացի հայտնի բլոգեր Լեքս Ֆրիդմանին, որի ընթացքում քննադատական ​​հայտարարություններ է հնչեցրել Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային օգնող արևմտյան երկրների հասցեին։

Մասնավորապես, Զելենսկին քննադատել է աշխարհի խոշոր տերություններին՝ ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային, որոնք 1994 թվականին Ռուսաստանի մասնակցությամբ ստորագրել են Բուդապեշտի հուշագիրը՝ հանդես գալով որպես Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավոր։ Սակայն, երբ Դոնբասի և Ղրիմի մի մասը գրավվեց, Ուկրաինան երեք անգամ պաշտոնական նամակներ ուղարկեց անվտանգության բոլոր երաշխավորներին, Բուդապեշտի հուշագրի բոլոր անդամներին, բայց նրանք «թքած ունեին Ուկրաինայի վրա»։

Խոսելով Ռուսաստանի հետ պատերազմի մասին՝ Զելենսկին ասել է, որ պատերազմը դադարեցնելու համար Ուկրաինային անհրաժեշտ են «անվտանգության երաշխիքներ՝ ոչ միայն թղթի վրա»:

Պատասխանելով Ռուսաստանի հետ հնարավոր զինադադարի շուրջ բանակցությունների պայմանների մասին՝ Զելենսկին Պուտինին անվանել է «խուլ» և ընդգծել, որ «նրա հետ պետք է խոսել միայն ուժի դիրքերից»։

«Պատերազմը դադարեցնելու համար մեզ անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ` ոչ միայն թղթի վրա». Զելենսկի