Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2024 թ.

«Փաշինյանը Կարեն Սարուխանյանին որոշեց ասպարեզից հանել՝ խաղեր տալով»․ Սուրեն Սուրենյանց

102
Այսօր, 12:42
«Փաշինյանը Կարեն Սարուխանյանին որոշեց ասպարեզից հանել՝ խաղեր տալով»․ Սուրեն Սուրենյանց

«Կան սկզբունքներ, որոնց շուրջ պետք է գալ ընդհանուր հայտարարի, որպեսզի մենք կարողանանք թույլ չտալ ՔՊ հաղթանակը Գյումրիում»։ Այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ «Դեմոկրատական այլընտանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը դեկտեմբերի 20-ի ասուլիսում։ Նրա խոսքերով, այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, փրայմերիզը և դրան հաջորդած իրադարձությունները ոչ թե ժողովրդավարության դրսևորում էին, այլ ժողովրդավարության գռեհիկ շահագործում։
«Նիկոլ Փաշինյանը հայկական բոլոր տերմինները գռեհիկ ձևով փչացնելուց հետո որոշեց մի հատ էլ միջազգային տերմին վարկաբեկել, խոսքս փրայմերիզի մասին է, որը ամերիկյան քաղաքական մշակույթի բաղադրիչ է, Ամերիկայի օրենսդրությունը հարմարեցված է դրան»,- նկատեց քաղաքագետը։
Սուրենյանցի խոսքերով, Փաշինյանը Կարեն Սարուխանյանին ուզում էր հանել ասպարեզից, բայց քանի որ «իրեն բնորոշ ձևով չուզեց պատասխանատվություն ստանձնել, որոշեց խաղեր տալով հանել՝ «փրայմերիզ» բառը շահագործելով»։

«Փաշինյանը Կարեն Սարուխանյանին որոշեց ասպարեզից հանել՝ խաղեր տալով»․ Սուրեն Սուրենյանց