Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2024 թ.

«Փաշինյանը կոտրում է մեր ազգային ողնաշարը». Մարինե Պետրոսյան

83
Այսօր, 11:36
«Փաշինյանը կոտրում է մեր ազգային ողնաշարը». Մարինե Պետրոսյան

«Նիկոլ Փաշինյանը փորձում է վերացնել Հայաստանում այն, ինչը մեր ամենաուժեղ տեղն է»,-168-ի եթերում նման տեսակետ հայտնեց բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականությանը: «Այո՛, մենք այսօրվա վիճակով պարտվել ենք, բայց մենք վերջնական թուլացած չենք, քանի մեր ողնաշարը կոտրված չէ, քանի մենք հասկանում ենք՝ ինչ է եղել և կարող ենք վաղը վերականգնվել: Մեր ազգային ողնաշարը կոտրված չի: Բայց Նիկոլ Փաշինյանը կոտրում է դա: Ասում է՝ մենք ենք մեղավոր, ինչը հոգեբանորեն նշանակում է, որ դու ոչ մի բան ես, դու արժանի ես եղել ցեղասպանության, Արցախյան հաղթանակն էլ խաբկանք էր, մենք արժանի չէինք դրան»,-ասաց բանաստեղծուհին՝ հավելելով, որ քաղաքական առումով էլ «մենք ենք մեղավոր»-ը նշանակում է, որ մենք այլևս ոչ մի պահանջ չենք ներկայացնելու ո՛չ Թուրքիային, ո՛չ Ադրբեջանին: Բանաստեղծուհու խոսքով Փաշինյանի ուժեղ կողմն այն է, որ ինքը անընդհատ իր դիսկուրսը պահում է՝ հիմարություններ է ասում, և նրան հաղթելու համար նախ մտային դաշտում է պետք փոփոխություն կատարել . «Եթե Նիկոլը փորձում է կոտրել մեր ողնաշարը, ապա մենք էլ ավելի պետք է ուժեղացնենք այդ ողնաշարը»:

«Փաշինյանը կոտրում է մեր ազգային ողնաշարը». Մարինե Պետրոսյան