«Սաղ ճամփին ինձ ծեծեցին ու հայհոյեցին»․ քաղաքացին՝ իրեն բերման ենթարկելու մասին
![]() Սամվել Արշակյանը, ով 2-րդ կարգի հաշմանդամություն ունի, պնդում է, որ դեկտեմբերի 16-ին բռնության է ենթարկվել ոստիկանների կողմից։ «Իրականում»-ի հետ զրույցում նա պատմում է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում զբաղվում է միրգ-բանջարեղենի բացօթյա առևտրով։ Երբ համայնքային պաշտոնյաները եկել ու առգրավել են Սամվելի ապրանքը, կինը վրդովված ձայնը բարձրացրել է․ «Ոստիկանն ինձ ասաց՝ լիրբ կնգադ ասա ձենը կամացացնի, ես էլ ասացի՝ դու հո քուչի խուժան չես, կգնաս քո կնգան լիրբ կասես»,- պատմում է Սամվելը։ Միջադեպից հետո երկու ոստիկաններ իրեն բռնությամբ բերման են ենթարկել․ «Սաղ ճամփին ծեծեցին ու հայհոյեցին»,- ասում է Սամվելը՝ հավելելով, որ նվաստացումները շարունակվել են նաև Ոստիկանության Շահումյանի բաժնում։ Նրա խոսքով իրեն արգելել են նստել աթոռին, ծաղրել են և սպառնացել, թե հաշվեհարդար կտեսնեն, եթե բողոքի։ |

Աբովյանում վրաերթի է ենթարկվել 14-ամյա հետիոտն
144Երեկ, 23:30
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ջիզան նավահանգստին
217Երեկ, 22:25
Դավթաշենի կամրջի տակ կնոջ դի է հայտնաբերվել
166Երեկ, 21:54
Գերմանիայում հայ ընտանիքի հինգ անդամների մահացած են հայտնաբերել
249Երեկ, 17:01
11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
120Երեկ, 14:06
Ողբերգական դեպք՝ Երևանում
115Երեկ, 10:48
