Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2024 թ.

«Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի նպատակն է՝ զրկել Հայաստանը Սյունիքից»․ Դավիթ Շահնազարյան

62
Այսօր, 11:24
«Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի նպատակն է՝ զրկել Հայաստանը Սյունիքից»․ Դավիթ Շահնազարյան

«Այն Մերձավոր Արևելքը, որ եղել է երկու կամ երեք շաբաթ առաջ, չկա․ թե ինչ Մերձավոր Արևելք կլինի հիմա՝ ոչ մեկը չգիտի»։ Այսպիսի տեսակետ հայտնեց Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը՝ «Ա1+»-ի եթերում։ Նա ասաց, որ ամբողջ աշխարհում բոլոր փորձագետները նշում են Սիրիայում տեղի ունեցած դեպքերի պատճառները։ Դրանցից առաջինն այն է, որ էապես թուլացավ «Համաս»-ը, որը կարևորագույն գործոն էր, ինչի հետևանքով Իրանի ստեղծած դիմադրության առանցքը կարծես արդեն չկա։ «Իսրայելը մոտ 400 ք/կմ արդեն Սիրիայի տարածքում՝ է Դամասկոսից մոտ 20 կմ հեռավորության վրա, ոչնչացրել է և շարունակում է ոչնչացնել Սիրիայի ռազմական և արդյունաբերական բոլոր ենթակառուցվածքները»,- արձանագրեց Շահնազարյանը։
Նա նշեց, որ Սիրիայում գործող խմբերի վրա Թուրքիան ունի մեծ ազդեցություն, սա Թուրքիայի օպերացիան էր, և որ այս ամենը համաձայնցված էր Միացյալ Նահանգների հետ՝ որևէ կասկած գոյություն չունի, առնվազն տեղյակ էին եվրոպական մի քանի երկրներ։ «Հայաստանն ընկել է գիշատիչների միջև, որոնք նույն շահերն ունեն», - ասաց Շահնազարյանը։ «Երեքի նպատակն է՝ Հայաստանը զրկել Սյունիքից՝ միջանցքի անվան տակ, երեքն են՝ Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը»,- հավելեց նա։

«Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի նպատակն է՝ զրկել Հայաստանը Սյունիքից»․ Դավիթ Շահնազարյան