Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2024 թ.

«Ադրբեջանը որևէ խաղաղության պատրաստ չի․ որևէ խաղաղության պայմանագիր չի կնքելու»․ Տիգրան Քոչարյան

72
Այսօր, 12:42
«Ադրբեջանը որևէ խաղաղության պատրաստ չի․ որևէ խաղաղության պայմանագիր չի կնքելու»․ Տիգրան Քոչարյան

«Ադրբեջանի այսպիսի ռազմական պատրաստվածությունը և բյուջեի ավելացումը ցույց են տալիս, որ Ադրբեջանը որևէ խաղաղության պատրաստ չի, Ադրբեջանը որևէ խաղաղության պայմանագիր չի կնքելու»։ «5-րդ ալիք»-ի եթերում այսպիսի համոզմունք է հայտնել քաղաքական տեխնոլոգ Տիգրան Քոչարյանը։ Ըստ նրա՝ Ադրբեջանը Հայաստանին կապիտուլացնելու է վերջնականապես՝ և՛ թղթի վրա, և՛ գետնի վրա․ սա է խնդիրը։
«Իսկ Հայաստանի իշխանությունների վարքագծից այնպիսի տպավորություն է, կարծես մենք գտնվում ենք Ֆիջիի կամ Վանուատուի կողմերը, և այլ ոչ թե մեզ սպառնում են մեր տարածքային ամբողջականության մասով»,- ասաց նա և հավելեց, որ եթե հանկարծ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» հայտնվի Ադրբեջանի կամ Թուրքիայի վերահսկողության տակ, ապա Իրանի վրա հարձակումը հաշված ժամեր է տևելու։

«Ադրբեջանը որևէ խաղաղության պատրաստ չի․ որևէ խաղաղության պայմանագիր չի կնքելու»․ Տիգրան Քոչարյան