Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2024 թ.

«ՀՀ-ն պատրաստ է ապաշրջափակման՝ շատ պարզ, բայց դոգմատիկ կանոնների ներքո»․ Մհեր Գրիգորյան

62
Այսօր, 15:06
«ՀՀ-ն պատրաստ է ապաշրջափակման՝ շատ պարզ, բայց դոգմատիկ կանոնների ներքո»․ Մհեր Գրիգորյան

«Մենք քանի անգամ ենք արդեն կրկնել ենք, որ կան կարմիր գծեր․․․ և ես չեմ ուզում մեկնաբանել այդ տերմինը, նման բան չի լինելու»։ Այսպիսի հայտարարություն արեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ Բաքվի պաշտոնյաները շարունակում են գործածել «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ «Մենք շարունակաբար կրկնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է և պատրաստ է ապաշրջափակման՝ շատ պարզ, բայց շատ դոգմատիկ կանոնների՝ ինքնիշխանության և իրավազորության ներքո»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման հարցին՝ Գրիգորյանը հայտնեց, որ մյուս հանդիպման ամսաթվի վերաբերյալ պայմանավորվածություն չունեն։ «Բայց ես կարծում եմ, որ մոտ ժամանակներում հանդիպում կլինի, որովհետև կանոնակարգի քննարկման-հաստատման փուլերում եղել է պայմանավորվածություն, որ պետք է հանդիպենք և շարունակենք աշխատանքները», - ասաց փոխվարչապետը։
Նա հավելեց, որ որևէ այլ բան, որը հրապարակային չէ և վերաբերելի է սահմանազատման գործընթացին կամ սահմաններին, ինքը չի կարող մեկնաբանել։

Մհեր Գրիգորյանի ճեպազրույցը