«Ահա թե որտեղ է Սեբաստիա փողոցի նախորդ տարվա տոնական զարդարանքը»․ Գևորգ Ստեփանյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Ստեփանյանը և Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան եթերում ցուցադրել էին, թե ինչպես է քաղաքապետարանը Սեբաստիա փողոցի՝ նախորդ տարվա նորմալ վիճակում գտնվող տոնական զարդարանքները, որպես աղբ թափել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող չգործող «Վերոնիկա» մանկապարտեզի բակում։ Դեկորցիաներ, լույսեր, երկաթյա կոնստրուկցիաներ, որոնք նախորդ տարի զարդարել են վարչական շրջանի փողոցները, այս տարի թափված են լքված մանկապարտեզի բակում, արձանագրում են ավագանու անդամները։ «Մենք ցույց տվեցինք միլիոնավոր դրամների պետական գույք, որը բերել, շպրտել են այստեղ։ Այնքան շատ է, որ մի քանի վարչական շրջան կզարդարեր։ Հունվարի 1-ից թանկացնում են տրանսպորտը՝ հիմնավորելով, թե գումար չկա, չեն կարողանում սուբսիդավորել, որպեսզի մարդիկ շարունակեն 100 դրամով օգտվել։ Կարող էին 550 մլն դրամ այս տարի չմսխել, անցյալ տարվա գեղեցիկ զարդարանքը օգտագործել ու այդ գումարը ուղղել տրանսպորտի չթանկացմանը»,- ասում է Գևորգ Ստեփանյանը՝ հավելելով, որ Երևանի բյուջեն նման կերպ երբեք չի մսխվել։ Աղբյուրը` Գևորգ Ստեփանյան |
«2025-ը դառնալու է եվրոպական մեծ իշխանափոխության տարի». Արմեն Դուլյան
5100:36Փրկարար ծառայության պետի տեղակալներն ազատման դիմում են գրել
5000:24ՄԱԿ-ը դատապարտել է ռուս գեներալ-լեյտենանտի դեմ իրականացրած ահաբեկչությունը
81Երեկ, 23:42«Հայ 15 ռազմագերիներին սպառնում է ցմահ ազատազրկում»․ Մեսրոպ Առաքելյան
59Երեկ, 22:30«Արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսում են բոլորը, բացի ՀՀ իշխանություններից». Լևոն Քոչարյան
70Երեկ, 22:12Լիբանան-Սիրիա սահմանին ձերբակալվել է Ասադի եղբայրը
82Երեկ, 21:36