«Մեր գլխին կախված է նոր ագրեսիայի վտանգ, միակ շանսը՝ վերադառնալ եռակողմ բանակցություններին». Էդմոն Մարուքյան
«Սիրիական վերջին դեպքերից հետո թուրքական մամուլը և Թուրքիայից հնչող հայտարարությունները նայեք. հաջորդը լինելու է Զանգեզուրը»,- «24 նյուզ»-ի եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մատնանշելով, որ ՀՀ-ն ունի չկարգավորված հարաբերություններ Ադրբեջանի հետ, մինչդեռ հայտարարում է, որ պատրաստ է որոշակի առանձնահատկություններով ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, բայց Ադրբեջանը ձայն չի հանում: «Ես շարունակում եմ պնդել, որ մեր գլխին կախված է նոր ագրեսիայի կամ միակողմանի հանձնումների վտանգը: Իշխանություններն ասում են, որ առանց միջնորդների են բանակցում Ադրբեջանի հետ, ինչը սուտ է: Թուրքիան է միջնորդը, որովհետև Թուրքիայի ԱԳՆ-ն ակտիվ հայտարարություններ է անում, իսկ ՀՀ իշխանական պատգամավորները կրկնում են Բայրամովի և Ալիևի խոսքերը»,- նշեց Մարուքյանը և, շարունակելով խոսքը, ընդգծեց. «ՌԴ-ն դուրս է մնացել միջնորդական գործընթացից, ԱՄՆ-ի և Բրյուսելի հարթակները փակվել են, հիմա եկել ենք Էրդողանի մոտ: Հիմա Էրդողանն է ասում, թե ինչ պետք է լինի, իսկ նա էլ Սիրիայից հետո տեսեք, թե ինչ հայտարարություններ է անում»: Մարուքյանի խոսքով Հայաստանի միակ շանսը այս իրավիճակից դուրս գալն է՝ վերադառնալ բանակցային եռակողմ ձևաչափին։ |
«Հիմարություններ ասողներն են Հայաստանը ղեկավարում, որ երկիրն էս օրին է»․ Ոսկան Սարգսյան
2702:06«Վիճակն այն աստիճան ծանր է, որ իշխանությունն ամբողջությամբ լվացել է ձեռքերը»». Նորիկ Նորիկյան
4601:12«Ինչու ԵՊՀ 14000 ուսանողի և 1500 դասախոսի դարձրեցիք կեղծ արշավի մասնակից»․ Մենուա Սողոմոնյան
7400:00«Պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը դրվել է երկարաժամկետ և ինստիտուցիոնալ հիմքերի վրա». ՀՀ ՊՆ
61Երեկ, 23:36«ԵՄ չինովնիկները երկակի ստանդարտներով նսեմացնում են Եվրոպայի քաղաքակրթական արժեքը»․ Դավիթ Խաժակյան
58Երեկ, 23:24Հակոբ Ասլանյանը հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
68Երեկ, 23:19