«Նման «հոգատար» քաղաքային իշխանություն չեմ հիշում»․ Քրիստինա Վարդանյան
![]() Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի գրառումը․ «Նման «հոգատար» քաղաքային իշխանություն ես չեմ հիշում։ Երկու տարի անընդմեջ հարյուրավոր ծառեր հատվեցին, այն էլ փողոցների երկայնքով, փաստացի, ֆիլտրը ոչնչացվեց, որը բնակչության առողջության պաշտպանության առաջին շերտն է։ Տարիներ կանցնեն, մինչև կվերականգնվի շերտը, կամ էլ ոչ, պայմանավորված բույսի ընտրությամբ։ Հիմա հանկարծ գիտակցում եղավ, որ Երևանում օդի աղտոտումը «լեգենդ» չէ, այլ դառը իրականություն, որի համար երևանցին կյանքով է վճարում, այդ թվում նորածինը։ Ձեր մոտեցումները ուղղակի «փայլուն» են. մեղավոր են «նախկինները, ձմեռը, մեքենաները, չար ու նախանձ ընդդիմադիրները» և այդպես շարունակ… Մտածե՞լ եք, ինչ ձեռքբերումներով եք մնալու մայրաքաղաքի պատմության մեջ… Ծառահատումների մորատորիում հայտարարեք քաղաքում, մարդկանց կյանքն է զոհասեղանին։ Ամենն ավելի քան լուրջ է։ Բժիշկներ, արձագանքեք, աղը վտանգավոր է, պայքարը տեղին, իսկ օդի աղտոտման մասին ասելիք չունե՞ք…»։ Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան |

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
13901:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
13908.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
15307.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
25406.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
19406.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
13003.09.2026, 11:00
