Երևան`   -5 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.

Փեսան դանակահարել է աներոջը

184
Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2024 թ., 14:00
Փեսան դանակահարել է աներոջը

ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 12-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 53-ամյա տղամարդու:
Պարզվել է, որ Այգեշատ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 53-ամյա տղամարդուն դանակով հարվածել է փեսան՝ Գրիբոյեդով գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը:
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեկտեմբերի 16-ին 31-ամյա երիտասարդը ներկայացել է Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն և խոստովանել արարքը:
Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Կատարվում է նախաքննություն: