«Առնո Բաբաջանյանի» անվան քոլեջի դասախոսը խաբեության զոհ է դարձել
![]() Դեկտեմբերի 3-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 65-ամյա Շաքե Հ․-ն և հայտնել, որ այս տարվա օգոստոս ամսից մինչև նոյեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում, մասնակցել է «Թրեյդ Գլոբալ Բանկ Ինֆո» ինտերնետային կայքով ներկայացված ակցիաների առք և վաճառքին, որի ընթացքում ընդհանուրը փոխանցել է 8 մլն 100 հազար դրամին համարժեք ԱՄՆ դոլար, սակայն իրեն խոստացված եկամուտը չի ստացել, իսկ փոխանցված գումարը խաբեությամբ փոխանցվել է տարբեր հաշվեհամարների: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Շաքե Հ․-ի ներդրած գումարները փոխանցվել է Նարինե Ա․-ի, էդիկ Ա․-ի, Ռաֆայել Դ․-ի, Ալիսա Ա․-ի, Վահագն Ջ․-ի, Վաղարշակ Ա․-ի, Զարիկ Գ․-ի և Վարդան Հ․-ի աննուներով բացված հաշվեհամարներին: Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ նշված անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
