Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.

«Արդյոք իմաստ ուներ այսքան տարի աջակցել Ասադի իշխանությանը»․ «ՀայաՔվե»

105
Կիրակի, 15 դեկտեմբերի, 2024 թ., 10:30
«Արդյոք իմաստ ուներ այսքան տարի աջակցել Ասադի իշխանությանը»․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ն ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ասադի և իր հակառակորդների միջև 12 տարուց ավելի տևող դիմակայությունը հանգուցալուծվեց ընդամենը 12 օրում այն պարզ պատճառով, որ հակառակորդների հետևում ԱՄՆ-ն և Թուրքիան էին, որոնք լրջորեն պատրաստվում էին Ասադի իշխանազրկմանը, իսկ այս կողմում Ասադի կոռումպացված կառավարությունն էր, որը որևէ քայլ չձեռնարկեց վերահաս աղետը կանխելու համար։
ՌԴ-ի և Իրանի դերն այս ամենում միարժեք չէ: Ակնհայտ է, որ մի կողմից՝ նրանք հանձնեցին Ասադի իշխանությանը, մյուս կողմից՝ այն պայմաններում, երբ այդ իշխանությունն ինքը հրաժարվում էր պայքարելուց, ժողովրդի մեծ մասն անցել էր նրա հակառակորդների կողմը, արդյո՞ք իմաստ ուներ շարունակելու պայքարը և ավելի մեծ թշնամանք վաստակելու:
• Արդյո՞ք իմաստ ուներ այսքան տարի աջակցելու Ասադի իշխանությանը, որը շատ քիչ բան արեց 2020թ․ զինադադարից հետո՝ կայունացնելու և զարգացնելու սեփական երկիրը, մասնավորապես այն պայմաններում, երբ ՌԴ ուժերը գերլարված վիճակում էին և հազիվ էին բավարարում իրենց անմիջական սահմաններում առկա հակամարտությունների մասնակցությանը»։

Աղբյուրը`   ՀայաՔվե