Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2026 թ.

Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած

236
Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ., 21:00
Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 8 տուժած:
Վիրավորները գտնվում են հետազոտման փուլում, շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, տեղեկացնում է ԲԿ-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին բախվել են 2 «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։