Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.

«Հայաստանը գտնվում է սողացող պատերազմի վիճակում»․ Լևոն Զուրաբյան

32
Այսօր, 15:24
«Հայաստանը գտնվում է սողացող պատերազմի վիճակում»․ Լևոն Զուրաբյան

«Մենք, ըստ էության գտնվում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում, ավելի ճիշտ՝ սողացող պատերազմի վիճակում»։ Այսպիսի տեսակետ հայտնեց «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նրա բնորոշմամբ, խոստացված խաղաղությունը չկա, դիվանագիտությունը ձախողված է, COP29-ը տեղի ունեցավ՝ թվում էր, թե Ադրբեջանը քայլեր պիտի անի դեպի խաղաղություն, վերադարձնի գերիներին, վերադարձնի Ղարաբաղի ղեկավարներին։ «Բոլոր խոստումները, բոլոր «փայլուն» հեռանկարները, որ մեր առաջ նկարագրվում էր, դրանք բոլորը տապալվեցին», - արձանագրեց Զուրաբյանը։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը մի կողմ է դրել բոլոր կործանարար աղետները, որոնք իր քաղաքականության հետևանք են, և ասում է՝ «լավ, ես արդեն հասկացել եմ, ինձ 4,5 տարի պահանջվեց, որ ես հասկանամ սա, հիմա ես դարձել եմ խաղաղասեր, խաղաղարար, մնացած բոլորը ռևանշիստ են»։ Զուրաբյանի խոսքերով, ընդդիմադիր ուժեր կան, որոնք իրեն տալիս են էդ հնարավորությունը։
«Փաշինյանի դեմ ուղղված հասարակական շարժումները տապալվեցին էս պատճառով։ Բագրատ Սրբազանի շարժումը ինչ-որ պահի հավաքեց 50 հազար մարդ, դա մեծ թիվ էր, բայց նրանք ոչինչ չկարողացան անել, որովհետև՝ նախ Սրբազանի քաղաքական անփորձությունը, բայց կա նաև մյուս հանգամանքը․ քանի դեռ ժողովուրդը չի տեսնում մի քաղաքական ուժ, որը չի ընկալվի որպես ռևանշիստական, Փաշինյանի իշխանությունը անվտանգ է։

«Հայաստանը գտնվում է սողացող պատերազմի վիճակում»․ Լևոն Զուրաբյան