Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.

«Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյացության երևույթը խիստ վտանգավոր է». Անահիտ Մանասյան

43
Այսօր, 13:24
«Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյացության երևույթը խիստ վտանգավոր է». Անահիտ Մանասյան

Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումին ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը իր ելույթում անդրադարձավ Ադրբեջանի հայատյացությանը և դրանից բխող վտանգներին. «Երբ խոսում ենք ատելության խոսքի մասին, չեմ կարող անտեսել մեկ շատ կարևոր գործոն, որը խիստ վտանգավոր է՝ արդի միջազգային ստանդարտների տեսանկյունից: Դա Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյացության երևույթն է: Այդ երկրում սա պետականահեն հիմքով է արվում: Եթե մենք Ադրբեջանում ընդհանուր իրավիճակին հետևենք՝ Հայաստանի դեմ ուղղված ատելության խոսքին, ատելության ոճրագործություններին, այստեղ տեսնում ենք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից տարբեր ուղերձներ, ելույթներ: Նրանց խոսքը բացեիբաց ատելության խոսք է, որը շատ վտանգավոր է: Սա մտահոգիչ է ողջ տարածաշրջանի համար, քանի որ հայերի կյանքը դարձնում է ոչ ապահով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: Ուստի այս երևույթին ընդհանուր առմամբ միջազգային հանրության կողմից պետք է անդրադարձ կատարվի»:

«Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյացության երևույթը խիստ վտանգավոր է». Անահիտ Մանասյան