Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.

«Երևանի քաղաքապետարանը չի կարողանում վերահսկել»․ Սոնա Աղեկյան

36
Այսօր, 14:54
«Երևանի քաղաքապետարանը չի կարողանում վերահսկել»․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գառումը․ «Երևանի քաղաքապետարանը չի կարողանում վերահսկել․
Այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում՝ բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 46 երթուղին սպասարկող «Hyundai» ավտոբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան: Բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ ավտոբուսի վարորդը, որում եղել են մեծ թվով ուղևորներ, եղել է ոչ սթափ, իսկ Երևանի քաղաքապետարանը անընդհատ հայտարարություններ է տարածում, թե երբ վարորդները երթուղի են դուրս գալիս, անցնում են համապատասխան ընթացակարգով, այդ թվում՝ բժիշկը հետազոտում է նրանց, ենթարկվում են սթափության փորձաքննության, մինչդեռ այսօր ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ:
Երևանի քաղաքապետարա'ն, ուղևորների համար ուղեվարձի թանկացումը չէ միայն բարեփոխում, բարեփոխումը համալիր միջոցառում է, որն էլդպես էլ չկարողացանք իրականացնել»։

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան