Երևան-Նիժնի Նովգորոդ օդանավը մոտ 2 ժամ պտտվել է ՀՀ տարածքում
330
Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ., 15:12
![]() Երևան–Նիժնի Նովգորոդ թռիչք իրականացնող ինքնաթիռը («Շիրակ ավիա») մոտ 2 ժամ պտտվել է ՀՀ տարածքում, տեղեկանում ենք Flightradar–ից։ «Խնդիրը կապված է փքման համակարգի հետ, որը բարձրություն հավաքելու համար է։ Լուրջ խնդիր չէ։ Անձնակազմի հետ կապի մեջ ենք։ Հիմա օդանավը պտտվում է, որ բավական քանակությամբ վառելիք սպառի, որպեսզի վայրէջքի համար բավարար քաշ ունենա և անվտանգ իջնի «Զվարթնոցում», – «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել էր «Շիրակ ավիայի» գլխավոր տնօրեն Լևոն Քարամյանը։ Ինքնաթիռում կա 117 ուղևոր։ Ինքնաթիռն արդեն բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
