Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.

«Վանաձորում, ի տարբերություն Գյումրիի, ճգնաժամային վիճակ չկար»․ Դավիթ Խուդաթյան

39
Այսօր, 13:36
«Վանաձորում, ի տարբերություն Գյումրիի, ճգնաժամային վիճակ չկար»․ Դավիթ Խուդաթյան

«Ինչպես նկատեցիք, օրենքին հղում արվեց կառավարության որոշումն ընդունելուց, ավագանին ցրվել է, որովհետև ավելի քան երեք ամիս նիստեր չեն գումարվել»։ Այսպիսի հայտարարություն արեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում՝ մեկնաբանելով կառավարության որոշումը Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունների դադարեցման մասին։
Հարցին, եթե մինչև քաղաքապետը ընտրությունները, բյուջեի ընդունման կամ այլ խնդիր լինի, ինչպե՞ս պետք է հարցը լուծվի, Խուդաթյանն ասաց․ «Նոր տարվա փոփոխությունից հետո բյուջեն կարող է ծախսվել նույն համամասնությամբ, ինչով հաստատված է եղել նախորդ տարվա համար, և ընտրությունն էլ բավականին արագ է կազմակերպվելու», - նշեց նա։
Դիտարկմանը, որ Վանաձոր քաղաքը երեք տարի է՝ մնացել է առանց բյուջեի հաստատման, նախորդ տարիների բյուջեով է առաջնորդվում, նախարարը պատասխանեց, որ ինքը դիտարկման հետ համաձայն չէ․ Վանաձորում, ի տարբերություն Գյումրիի, ճգնաժամային վիճակ չկար, Վանաձորն ունի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, կա ավագանի, ովքեր իրենց իրավասությունների շրջանակում իրականացնում են իրենց գործառույթները։

«Վանաձորում, ի տարբերություն Գյումրիի, ճգնաժամային վիճակ չկար»․ Դավիթ Խուդաթյան