Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվեցին․ նոր ընտրություններ կլինեն
Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցով ընդունվեց Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու լիազորությունների դադարեցման մասին որոշումը։ Ըստ հիմնավորումների՝ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում: Եռամսյա ժամկետը լրանում է դեկտեմբերի 10-ին»: Միաժամանակ, կառավարության որոշմամբ, Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն, օրը, կնշանակի ԿԸՀ-ն՝ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում։ «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո՝ առավել ուշ կիրակի օրը»,- նշված է կառավարության հիմնավորման մեջ։ |
Իսրայելը հայտնել է Գազայում հարվածների մասին
4712:36«Ինչպես ձևավորվեց «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժը»․ Արշակ Կարապետյան
5511:54«Հրադադարն ուժի մեջ չի մտնի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի տրամադրել պատանդների ցուցակը»․ Նեթանյահուի գրասենյակ
8011:12Թրամփը ժամանել է Վաշինգթոն (տեսանյութ)
13610:19«Սա ոչ այլ ինչ է, քան անբարոյականություն»․ Արշակ Սարգսյան
11209:36«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ նիստին
7909:24