Ռուբեն Վարդանյանի և մյուսի հայերի դեմ մեղադրանքները զուտ քաղաքական են․ #bneIntellinews
![]() Միջազգային bne Intellinews պարբերականն անդրադարձել է Բաքվում ընթացող շինծու դատավարություններին՝ ներկայացնելով միջազգային քրեական իրավունքի մասնագետ, պրոֆեսոր Իրեն Վիկտորիա Մասիմինոյի և Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի գնահատականները: «Ռուբեն Վարդանյանի և մյուսների դեմ առաջադրված մեղադրանքները զուտ քաղաքական են: Հայերի, հատկապես արցախահայերի նկատմամբ հետապնդումների ընդհանուր համատեքստում այդ մեղադրանքները հիմնված են միայն քաղաքական դրդապատճառների վրա։ Դրանք հորինված են Ադրբեջանի կողմից»,- նշել է Մասիմինոն: Փորձագետը հույս է հայտնել, որ արևմտյան երկրները պատժամիջոցներ կձեռնարկեն, որպեսզի ստիպեն Ալիևի ռեժիմին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և Արցախի նախկին ղեկավարությանը: Ռուբեն Վարդանյանի որդու գնահատմամբ՝ Ադրբեջանը պատշաճ դատավորություն չի ապահովում՝ իր հորն ու մյուսներին զրկելով դատավարությանը նախապատրաստվելու հնարավորությունից։ «Նրանք լիովին անտեսում են թե՛ միջազգային իրավունքը, թե՛ նույնիսկ սեփական օրենքները: Մեզ մնում է միայն փորձել այս կեղծ դատավարությունը հնարավորինս տեսանելի դարձնել հանրության համար»,- նշել է Դավիթ Վարդանյանը: |
«Մարդն ուզում է ծառայել իր երկրին, բայց այնպես են վարձատրում, որ տուն չի կարողանում պահել». Վահագն Սարոյան
6403:18«Այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալն իրատեսական է, Ռուսաստանն ամենաթույլ վիճակում է». Արման Բաբաջանյան
8302:12«Արցախի անկման գործում որքա՞ն լայն է եղել համաձայնության շրջանակը». Արամայիս Աղաբեկյան
10401:24«Հնարավոր է ուրանալ պետությունը, սակայն ոչ թե ղեկավարի, այլ Նաիրի Հունանյանի խցակցի կարգավիճակում»․ Սուրեն Սուրենյանց
11501:06«Մինչև ձեր՝ իշխանության գալն արցախցիներն իրենց հայրենիքում ապրում էին». Վահե Հովհաննիսյան
12200:24«Բոյկոտը շարունակվում է․ վերջնական հաջողություն ենք ունենալու»․ Հայկ Մարության
13100:18