«7 տարի է` վարչապետ ես, չես պարզե՞լ, թե Սուքիասյանի նշած 500 մլն դոլարն ո՞վ է տարել ԶՊՄԿ-ից»․ Նորիկ Նորիկյան
![]() «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով ԶՊՄԿ-ի աշխատակիցների գործադուլին, խոսել է գործարանի ռազմավարական նշանակության մասին․ «Եթե ամենամեծ հարկատուն նման խնդրի մեջ է, եթե այդ գործարանը չաշխատի և հարկ չվճարի, ինչպե՞ս եք աշխատավարձ տալու»,- ասել է Նորիկյանը՝ ներկայացնելով դրվագ, թե «ինչպիսի վայրագություններ, հարձակումներ և սանձարձակություններ են իրականացվել գործարանի դեմ»․ «Իրենց քաղաքական թիմի կարկառուն ներկայացուցիչը՝ Խաչատուր Սուքիասյանը, 2021 թվականին ԱԺ-ում ելույթ է ունեցել, սկանդալային հայտարարություն է արել։ Խոսելով ԶՊՄԿ-ի սեփականաշնորհման մասին (Ռոբերտ Քոչարյանի տարիներին), Սուքիասյանն ասել է, թե այդ գործարանի սեփականաշնորհման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գնորդները պետք է գումարը երկու տարվա ընթացքում վճարեին (գործարանը վաճառվել է ընդամենը 132 մլն դոլարով- Նորիկյան)։ Սուքիասյանի խոսքով, այդ երկու տարվա ընթացքում 60%-ը ձեռք է բերել օտարերկրացի, որը գործարանի հետ ինստիտուցիոնալ որևէ կապ չի ունեցել և այդ կազմակերպությունը ՀՀ-ից 500 մլն դոլարից ավելի գումար է տարել։ Սուքիասյանը հայտարարել է նաև, որ Սերժ Սարգսյանի փեսան՝ հայտնի Միշիկը, հարձակում էր գործել, մասնաբաժին էր փոխել և այլն»,- պատմում է Նորիկյանը՝ հավելելով՝ իրավապահ մարմիններն այդ ուղղությամբ որևէ գործընթաց սկսե՞լ են, թե՞ ոչ․ «Խոսքը 500 մլն դոլարի մասին է, կոռուպցիան պոզով-պոչով է լինո՞ւմ։ 7 տարի է՝ վարչապետ ես, չես պարզե՞լ, թե էս գումարն ո՞վ է տարել ԶՊՄԿ-ից։ Բա եթե թույլ չտրվեր՝ թալանեին, գուցե էս մարդկանց աշխատանքային պայմաններն ավելի լավը լինեին և գործադուլ չանեին»,- ասաց Նորիկյանը՝ հավելելով, որ իշխանությունները թքած ունեն, թե ինչ պայմաններում են աշխատում գործարանում։ Աղբյուրը` Նորիկ Նորիկյան |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
