Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 11 հունվարի, 2025 թ.

«Թաքուն պրոցես է ընթանում, դրանից է պետք վախենալ»․ Արմեն Աշոտյան

265
Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ., 17:12
«Թաքուն պրոցես է ընթանում, դրանից է պետք վախենալ»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դատական հերթական նիստից հետո պատասխանեց լրագրողների բլից հարցերին․
Հարցին, թե ի՞նչ դասեր պետք է քաղել Սիրիայից, Աշոտյանը պատասխանեց․ «Ցավոք սրտի մեր նորագույն պատմության մեջ էնքան դասեր կա մեր իսկ արածներից, որ չենք քաղել։ Եթե սեփական սխալներից դասեր չենք քաղել, Սիրիայի սխալներից ի՞նչ դասեր պետք է քաղենք»։
Իսկ հարցին, թե ի՞նչ սպասել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանների՝ վերջերս կայացած հանդիպումից, Աշոտյանը պատասխանեց․ «Ակնհայտ է չէ՞, որ պաշտոնական հանդիպումից առաջ ոչ ֆորմալ հանդիպում է եղել։ Էդ գերատեսչությունների ղեկավարները ինչպե՞ս որոշեցին այդ օրը գնալ։ Այսինքն թաքուն պրոցես է ընթանում, դրանից է պետք վախենալ։ Ես առավել մտահոգված եմ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող թաքուն գործընթացով։ Աշխարհով մեկ հիմա գեոպոլիտիկ աճուրդ է, ռասպրադաժա է և, ցավոք սրտի, Հայաստանը ոչ թե այդ աճուրդում գնորդ է, այլ որպես ապրանք է դրված»,- ասաց Աշոտյանը՝ նշելով, որ դեկտեմբերի 9-ին՝ ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրը, ՀՀ ԱԳՆ-ն առաջին անգամ որևէ հայտարարություն, անգամ այց Ծիծեռնակաբերդ չի իրականացրել։

«Թաքուն պրոցես է ընթանում, դրանից է պետք վախենալ»․ Արմեն Աշոտյան