«Տիգրանը էժանագին ֆոտոշոփով փորձում է խաբել քաղաքացիներին»․ Հենրիխ Դանիելյան
«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը յութուբյան իր ալիքում տեսանյութ էր հրապարակել՝ «Որտե՞ղ են հանդիպել Նիկոլն ու Սերժ Սարգսյանը։ Ինչո՞ւ։ Ե՞րբ կավարտվի խաղը» վերտառությամբ։ Նա մի լուսանկար էր ցուցադրել, որտեղ, նրա ներկայացմամբ, աշխատանքային սեղանի շուրջ նստած են Սերժ Սարգսյանն ու արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «6 ամիս այս մարդիկ իրար կողքի են ապրել։ 6 ամիս այս մարդիկ ձեռ առնելով, իրար մերժելով կոորդինացրել են էն ամենը, ինչը պետք է ցեմենտեր համբալի իշխանությունը, որպեսզի նա տանի դեպի պատերազմ, որպեսզի տանի դեպի Արցախի հանձնում, ադբեջանցուն մտցնի Հայաստանի սահման․․․»,- տեսանյութում ասում է Ուրիխանյանը՝ նշելով․ «Սերժը բերեց Նիկոլին։ Կա երկու տարբերակ․ կամ Սերժը բերեց Նիկոլին ու սխալվեց, կամ Սերժը սպասում էր, որ այսպիսի հետևանքներ կլինեն»։ Լուսանկարի պատմությանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը․ «Հայաստանից թռած մի երևույթ կա՝ Տիգրան Ուրիխանյան անունով, ով ասում է՝ ինչու ՀՀԿ երիտասարդական թևը չի արձագանքում իրեն, երբ նա խոսում է նախագահ Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի մասին: Ես էլի չեմ արձագանքի նրան, որովհետև ՀՀԿ-ն դասալիքներին, խաբեբաներին, ուտող ուրացողներին և առհասարակ նրա նմաններին չի արձագանքում: Դրա համար ես ուղղակի կխոսեմ Տիգրանի մարդկային որակների մասին: Աղբյուրը` Հենրիխ Դանիելյան |
Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին՝ կատարել իրենց խոստումները
12400:30«Մինսկի խումբ ձևավորելու որոշում ԵԱՀԿ-ն չի ընդունել». Թաթուլ Հակոբյան
117Երեկ, 18:18Սեուլը հաստատել է ուկրաինացիների կողմից հյուսիսկորեացի զինվորների գերեվարումը
214Երեկ, 17:43«Հողը չպետք է պաշտպանել սոցցանցերի ողբով ու նկարներով». Մնացական Բիչախչյան
126Երեկ, 17:36«Ալիևն ունի ռազմական ծրագրեր և հետևողական պատրաստվում է դրանց»․ Հակոբ Բադալյան
114Երեկ, 16:48«Թուրքիան և Ադրբեջանը հայերի համար գոյութենական թշնամիներ են»․ Արա Պողոսյան
123Երեկ, 16:30